Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ-ի Սիրիայի հարցով բանաձևը

Հռոմի պապը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ-ի Սիրիայի հարցով բանաձևը
20.12.2015 | 22:28

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի ճգնաժամի լուծման նոր բանաձևն ու կոչ է արել շարունակել ջանքեր գործադրել՝ Սիրիայում և Լիբիայում հակամարտությունների լուծման համար: «Այսօր ես մտովի դարձյալ դիմում եմ սիրելի Սիրիային` բարձր գնահատելով համաձայնագիրը, որը ձեռք է բերվել միջազգային հանրության ջանքերով: Բոլորին կոչ եմ անում շարունակել շարժվել բռնության դադարեցման և բանակցային լուծման հասնելու ճանապարհով, որը կհանգեցնի խաղաղության»,-ասել է պապը Վատիկանում կիրակնօրյա քարոզում: Նա կոչ է արել շարունակել ջանքերը Լիբիայի ճգնաժամի լուծման համար:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ